Այսօր: Հինգշաբթի, 28 Մայիսի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աննա Ստեփանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/10/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/10/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։
#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM :
Լաբի նպատակն է մշակել նախագծեր բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված մինչև 6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան նորարարական նախագծեր:
Հաղթող նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանի բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:
Հաղթող նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն։
#DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող կամ որպես մասնակից (փորձագետ):
Ձեր գաղափարները կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2IoE2Ug ։
Եթե ցանկանում եք ներգրավվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիքներ, կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2LP0vME ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է։
#DEMOCoDesign Lab-ն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Բոլորը
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
2019Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritap.vayotsdzor@mta.gov.am, zaritapi.gyughapeta

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner